Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ

Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ
08.04.2025 | 20:18

Տարիներ շարունակ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առյուծի բաժինը ընկնում էր Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերին:

Դա այն աջակցությունն էր, որ Վաշինգտոնը տրամադրում էր ոստիկանությանը, արդարադատության ոլորտին, դատական համակարգին, տնտեսական որոշ ծրագրերին և այլն։ Հիմա, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ։ Եթե ամերիկյան օգնության ծրագրերն այլևս չեն քննարկվում, USAID-ն այլևս չկա, ապա փոխգործակցության ոլորտներն էլ էապես նվազել են։

Սակայն այսօր բացվում է նոր հնարավորություն, և դա տեղի է ունենում Թրամփի կողմից նախաձեռնված մաքսատուրքերի պատերազմի արդյունքում։ Արդեն շուրջ 50 երկիր ցանկություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ նոր առևտրային պայմանների շուրջ, ինչը օգտակար է լինելու թե՛ ամերիկացիներին, թե՛ գործընկերներին։ Հայաստանը, իհարկե, առևտրի փոքր ծավալներ ունի ԱՄՆ-ի հետ, բայց մեր արտահանումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հետևաբար, սա մի ոլորտ է, որտեղ պետք է աշխատել (չնայած՝ ո՞վ աշխատի)։

Վերջիվերջո, դժվար է չէ՞ Թրամփի թիմին հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանում ամերիկյան մեքենաները մաքսազերծվեն 30+% ով (իրեն բնականաբար չի հետաքրքրում, որ մնացածն էլ նույն մաքսատուրքն ունեն), Apple-ի և այլ ամերիկյան ընկերությունների վրա կիրառվի բարձր մաքսատուրք, իսկ ինքը մեզ վրա 10% լրացուցիչ մաքսատուրք չսահմանի։

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4097

Մեկնաբանություններ